Այսօր: Կիրակի, 6 Հոկտեմբերի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 67-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 7 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 65-րդ հոդվածների դրույթներով. Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.

     1. Հաստատել Չարենցավան համայնքի ավագանու թիվ 7 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.

1)     Չարենցավան համայնքի 2024 թվականի բյուջեի 2-րդ եռամսյակի եկամուտների և ծախսերի կատարողականի հաղորդման մասին:

2)    Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 104-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։

3)    Չարենցավան համայնքի 2024 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին

4)     «Կոտայք» ջրօգտագործողների ընկերությանը ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին։

5)    Չարենցավան համայնքի 2024 թվականի հողային հաշվեկշիռը համաձայնեցնելու մասին։

6)   Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքները աճուրդային կարգով օտարելու թույլտվություն տալու մասին։

7)    Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող 07-019-0023-0003 կադաստրային ծածկագրով հողամասից 0.0198 հա ընդհանուր մակերեսով հողամասը նվիրատվությամբ Հայաստանի Հանրապետությանը տրամադրելու մասին։

8)  «ՄԻՐԱԺ ՋՈՒՐ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող ՀՀ Կոտայքի մարզի Արզականի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ 2/74 հորատանցքի արդյունահանման աշխատանքների իրականացմանը նախնական համաձայնություն տալու մասին։

9)   Համայնքային շահերի պաշտպանության նպատակով իրավասու դատարան հայց հարուցելու մասին։

10) Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) հատվածից գումար հատկացնելու մասին:

    2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(262.58 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner