Գոհար Գրիգորյան Սամվելի անհատ ձեռնարկատերը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան քաղաքի Քոչարի փողոց թիվ 55 տարածքում գտնվող 32,2քմ մակերեսով առևտրի օբյեկտում ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N 3256 /12 առ 2025 թվականի հունիսի 26-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N065486 անդորրագրի դիմումատուն 2025 թվականի երրորդ եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի N 106-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` որոշում եմ.
1. Գոհար Գրիգորյան Սամվելի անհատ ձեռնարկատիրոջը 2025 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան քաղաքի Քոչարի փողոց թիվ 55 տարածքում գտնվող առևտրի օբյեկտում ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակներ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառք (Թույլտվություն N287):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: