Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի պահանջներով, նկատի ունենալով, որ հողերի քարտեզագրման և չափագրման ժամանակ համայնքային սեփականություն հանդիսացող 07-015-0134-0031կադաստրային ծածկագրով 0,03571 համակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքը սխալմամբ գրանցվել է որպես քաղաքացու սեփականություն.Չարենցավան համայնքի ավագանին որոշում է. 1.     Հողերի քարտեզագրման և չափագրման ժամանակ սխալմամբ որպես քաղաքացու սեփականություն գրանցված 07-015-0134-0031 կադաստրային ծածկագրով 0,03571 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքը ճանաչել Չարենցավան համայնքի սեփականությունը /կից ներկայացվում է հողամասի հատակագիծը/: 
2.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատմանը հաջորդող օրվանից: 
   |