Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումների, հաշվի առնելով Վախթանգ Հակոբյանի համաձայնությունը` որոշում եմ.
1.Օրինական ճանաչված Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող հիմք` N 12112024-07-0033 վկայական) ք. Չարենցավան 6-րդ թաղամաս 3-րդ փողոց 1-ին փակուղի թիվ 1/4 հասցեում գտնվող 38.64 քմ արտաքին մակերեսով շինությունները /25.57 քմ մակերեսով ավտոտնակ, 13.07 քմ մակերեսով խորդանոց/ և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված 371.7 քմ մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Վախթանգ Հակոբյանին:
2.Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով.
1) Ավտոտնակի 1 քառակուսի մետրի համար` 1970 (հազար ինը հարյուր յոթանասուն) դրամ (տարածագնահատման 11-րդ գոտի):
2) Շինության /խորդանոց/ 1 քառակուսի մետրի համար` 3940 (երեք հազար ինը հարյուր քառասուն) դրամ (տարածագնահատման 11-րդ գոտի):
3) առանձնացված հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 4450 (չորս հազար չորս հարյուր հիսուն) դրամ:
3. Վախթանգ Հակոբյանը պարտավոր է վճարել.
1) համայնքապետարանի 900135101559 հաշվեհամարին` 103000 (մեկ հարյուր երեք հազար) դրամ` շինությունների /ավտոտնակ, խորդանոց/ գինը.
2) համայնքապետարանի 900135101484 հաշվեհամարին` 1655000 (մեկ միլիոն վեց հարյուր հիսունհինգ հազար) դրամ` հողամասի գինը:
4. Համայնքային սեփականություն հանդիսացող գույքի պետական գրանցման համար համայնքապետարանի 900135101211 հաշվեհամարին վճարել 30000 (երեսուն հազար) դրամ:
5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների և տուրքերի վճարումը կատարվում Վախթանգ Հակոբյանի կողմից:
6. Հանձնարարել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կումունալ տնտ. բաժնի պետ Բենիկ Բալբաբյանին ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օտարման համար համայնքի ղեկավարի անունից Վախթանգ Հակոբյանի հետ կնքել անշարժ գույքի և հողատարածքի օտարման պայմանագիր:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: