Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով քաղաքացիների ներկայացրած ճարտարապետահատակագծային առաջադրանքի հայտերը. Չարենցավան համայնքի ավագանին որոշում է. 1. Սեփականության իրավունքով Գեղամ Խանդանյանինպատկանող 07-008-0213-0025 ծածկագրով 4.39957 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողից 0.215 հա մակերեսով հողատարածքի նպատակային և գործառնական նշանակությունը փոխելորպեսարդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական հողատեսքի` գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման սառնարանային տնտեսություն և ոռոգման ջրավազան կառուցելու համար:
2. Սեփականության իրավունքով Անդրանիկ Քոչարյանինպատկանող 07-019-0413-0110 ծածկագրով 0.33258 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի և այլ հողատեսքի նպատակային և գործառնական նշանակությունը փոխելորպեսարդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական հողատեսքի` գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման սառնարանային տնտեսություն և ոռոգման ջրավազան կառուցելու համար:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատմանը հաջորդող օրվանից:
|