Առաջնորդվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 46-րդ հոդվածներով, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով Մ. Արզումանյանի 2024 թվականի ապրիլի 09-ի թիվ 1740/07 դիմումը` որոշում եմ.
1. Տալ համաձայնություն սեփականության իրավունքով Մերուժան Արզումանյանին պատկանող ք. Չարենցավան Վ. Տերյան փողոց թիվ 1/5 հասցեում գտնվող գույքը բաժանել 2 միավորի և հասցեավորել որպես ք. Չարենցավան Վ. Տերյան փողոց թիվ 1/5 (հողամասի մակերեսը՝ 0.00554 հա) և ք. Չարենցավան Վ. Տերյան փողոց թիվ 1/6 /մակերեսը՝ 0.0031 հա) միավորներ:
2. Սույն որոշմամբ սահմանված իրավունքները գրանցել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում`համաձայն «Չափշին» ՍՊԸ-ի կողմից հաստատված հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման 2024GN9QMX և 20246P3TFX ծածկագրերի:
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: