Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 70-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հիմք ընդունելով Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 15-ի թիվ 27-Ա որոշումը և Չարենցավանի համայնքապետարանում 2024 թվականի ապրիլի 26-ին անցկացված աճուրդային հանձնաժողովի թիվ 04 արձանագրությունը` որոշում եմ.
1. ՀՀ ք. Երևան Գալշոյան փողոց 18 շենք թիվ 2 հասցեի բնակիչ Անդրանիկ Քոչարյանին օտարել Չարենցավան համայնք գ. Բջնի վարչական տարածքում գտնվող 07-019-0413-0023 ծածկագրով հողամասը 330000 /երեք հարյուր երեսուն հազար/ ՀՀ դրամ արժեքով:
2. 07-019-0413-0023 ծածկագրով հողատարածքը չի դասվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի դասին:
3. Համայնքային սեփականություն հանդիսացող գույքի պետական գրանցման համար համայնքապետարանի 900135101211 հաշվեհամարին վճարել 3000 (երեք հազար) դրամ:
4. Քաղաքացի Անդրանիկ Քոչարյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: