Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի դրույթներով`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
Հաստատել համայնքի ավագանու թիվ 2 հերթական նիստի օրակարգը`
1. «ԲԱՐՄԱՔ» ՍՊԸ-ին աղբահանության վճար վճարողների հաշվառումը, աղբահանության վճարը հաշվարկելը վերապահելու մասին։
2. Չարենցավան համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները, դրանց իրականացման կարգը և սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրների լուծման չափորոշիչները սահմանելու մասին։
3. Չարենցավան համայնքի ավագանու 2004 թվականի մարտի 26-ի թիվ 3/11 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին։
4. Չարենցավան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 55 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
5. Չարենցավանի համայնքապետարանի, Չարենցավան համայնքի «Մշակույթ» , Չարենցավան համայնքի Մաքուր Չարենցավան» և Ալափարսի մշակույթի տուն համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների սեփականություն համարվող արխիվային փաստաթղթերի սեփականության իրավունքը պետությանը փոխանցելու մասին։
6. Համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման կանոնները հաստատելու մասին:
7. Չարենցավան համայնքի 2020 թվականի բյուջեի տարեկան եկամուտների և ծախսերի հաշվետվության մասին։
8. Չարենցավան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 56-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
9. Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) հատվածից գումար հատկացնելու մասին:
10.Չարենցավան համայնքի ղեկավարի տարեկան հաշվետվությունը 2020 թվականի համայնքի զարգացման հնգամյա ծրագրի իրականացման մասին։
11. Չարենցավան համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը հաստատելու մասին:
12. Չարենցավանհամայնքիսեփականությունհանդիսացողհողատարածքներըաճուրդային կարգովօտարելու թույլտվություն տալու մասին։
13. Չարենցավանհամայնքիսեփականությունհանդիսացողհողատարածքներըուղղակի վաճառքով օտարելու թույլտվություն տալու մասին։
14. Չարենցավանհամայնքիսեփականությունհանդիսացողհողատարածքներըվարձակալության ու կառուցապատման իրավունքով տրամադրելու թույլտվություն տալու մասին։
15. Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանները նվիրատվության եղանակով վարձակալին օտարելու համաձայնություն տալու մասին:
16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|