Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» 13-րդ հոդվածի 10-րդ կետը և 18-րդ հոդվածի 42-րդ կետը. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) կողմից իրականացվող Սոցիալական Ներդրումների և Տեղական Զարգացման ԼՖ ծրագրին մասնակցելու համար դիմել Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամին (ՀՏԶՀ) համայնքի հետևյալ առաջնահերթ խնդրով՝ Չարենցավան խոշորացված համայնքի «Վերածնունդ» հուշահամալիրի և հարակից «Գանգրահեր տղա» զբոսայգու վերակառուցում:
2. Առաջարկի հաստատման դեպքում կատարել 5% ներդրում` ՍՆՏԶ ծրագրի պահանջներին համապատասխան:
3. Ծրագրի իրականացման դեպքում վերականգնված ենթակառուցվածքի շահագործման և պահպանման անհրաժեշտ ծախսերը ներառել համայնքի բյուջեում;
4. Հանձնարարել համայնքապետարանին պատրաստել և ՀՏԶՀ-ին ներկայացնել համապատասխան առաջարկ` ծրագրին մասնակցելու վերաբերյալ;
5. Վերականգնված ենթակառուցվածքը չօտարել, չսեփականաշնորհել կամ չօգտագործել այլ նպատակներով ծրագրի ավարտից հետո 15 տարվա ընթացքում:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |