Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով ՊՐԵՄԻՈՒՄ ՌԱԿ ՍՊԸ-ի կողմից ներկայացրած ճարտարապետահատակագծային առաջադրանքի հայտը, Չարենցավան համայնքի ավագանին որոշում է. 1. Սեփականության իրավունքով ՊՐԵՄԻՈՒՄ ՌԱԿ ՍՊԸ-ին պատկանող 07-067-0005-0019 ծածկագրով 0.89176 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել որպես արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողատեսքի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատմանը հաջորդող օրվանից: |