Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով և քննարկելով Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի 35-րդ շենքի 8/9 բնակարանի բնակիչ Հայկարամ Աֆյանի 2025 թվականի օգոստոսի 26-ի թիվ 4141/11 դիմումը՝ որոշում եմ.
1․ ՀՀ պատգամավորների Չարենցավանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 1994 թվականի օգոստոսի 01-ի «Պետական ֆոնդի տներում բնակարանները քաղաքացիների կողմից անվճար սեփականաշնորհելու մասին» թիվ 10 որոշման մեջ (անշարժ գույքի գտվելու վայր` Չարենցավան քաղաք 3-րդ թաղամաս 31-րդ շենք 27 բնակարան) «Աֆյան Հայկարամ Բորիսի» բառերը փոխարինել համապատասխան «Աֆյան Հայկարամ Բարիսի» բառերով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: