Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 40.1-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ ՈՐՈՇՈՒՄ Է
Սահմանել Չարենցավան համայնքի վարչական սահմաններում առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ժամերը։
1. Չարենցավան քաղաքում և համայնքի գյուղական բնակավայրերի բնակելի գոտում գործունեություն իրականացնող օբյեկտների համար՝ ժամը 23.00-իցմինչև 7.00-ն:
2. Չարենցավան քաղաքի և համայնքի գյուղական բնակավայրերի բնակելի գոտուց դուրս գտնվող տարածքներում գործունեություն իրականացնող օբյեկտների համար՝ ժամը 24.00-իցմինչև 7.00-ն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|