Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 41-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1180-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2013 թվականի հունիսի 7-ի N 501–Ա հրամանի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2013 թվականի հունիսի 27-ի N 275-Ա որոշման 3-րդ կետի պահանջները՝ արտակարգ իրավիճակների և ռազմական դրության ժամանակ բնակչության, նյութական և մշակույթային արժեքների տարահանման, պլանավորման, նախապատրաստման և անցկացման ապահովման նպատակով. որոշում եմ.
1. Ստեղծել Չարենցավան համայնքի տարահանման հանձնաժողով (այսուհետ՝հանձնաժողով)՝համաձայն N 1 հավելվածի:
2. Ստեղծել հանձնաժողովի կազմում աշխատանքային խմբեր՝համաձայն N2 հավելվածի:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Չարենցավան համայնքի ղեկավարի խորհրդական Արսեն Խլղաթյանի
վրա:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման պահից: