Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, և հաշվիառնելով Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի «Մաքուր Չարենցավան»ՀՈԱԿ-ի տնօրեն Վ.Աբրահամյանի, Բջնի գյուղի վարչական ղեկավար Ա. Մաթևոսյանի 2018 թվականի օգոստոսի 20-ի թիվ 019-057, Ալափարս գյուղի վարչական ղեկավար Ա. Սարիբեկյանի 2018 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 27, Արզական գյուղի մանկապարտեզի տնօրեն Ա.Հովսեփյանի 2018 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 17, «Գառզուի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն Տ.Սաղաթելյանի 2018 թվականի օգոստոսի 30-ի թիվ 63 գրությունները; 1.Չարենցավան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 22-ի Չարենցավանի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2018 թվականի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին թիվ 76 որոշման 6-րդ, 7-րդ, 8-րդ, 11-րդ և 16-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |