Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով և հիմք ընդունելով քաղաքացի Արտաշ Ալեքսանդրի Խաչատուրյանի 2025 թվականի հունիսի 16-ի դիմումը /մուտք 3101/07/ որոշում եմ.
1.Արտաշ Ալեքսանդրի Խաչատուրյանի դիմումի հիման վրա հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2025 թվականի հունիսի 27-ին, ժամը 11։00-ին, ք. Չարենցավան, Կ. Դեմիրճյանի անվ. հրապարակ 1 հասցեում, Չարենցավանի համայնքապետարանի շենքում /նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով/:
2.Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել քաղաքացի Արտաշ Ալեքսանդրի Խաչատուրյանին։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: