Առաջնորդվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 46-րդ հոդվածներով, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով Կ. Գասպարյանի 2025 թվականի ապրիլի 03-ի թիվ 2131/07 դիմումը` որոշում եմ.
1. Տալ համաձայնություն Կարեն Մելիքի Գասպարյանին սեփականության իրավունքով պատկանող ք․ Չարենցավան Ս․ Շահումյան փողոց թիվ 12 հասցեի հողատարածքը բաժանել 3 միավորի և հասցեավորել որպես ք․ Չարենցավան Ս․ Շահումյան փողոց թիվ 12 (հողամասի մակերեսը՝ 0․0200 հա) և ք․ Չարենցավան Ս․ Շահումյան փողոց թիվ 12/1 /հողամասի մակերեսը՝ 0․0150 հա) և ք․ Չարենցավան Ս․ Շահումյան փողոց թիվ 12/2 (հողամասի մակերեսը՝ 0․0150 հա) միավորներ:
- Սույն որոշմամբ սահմանված իրավունքները գրանցել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում`համաձայն «Չափշին» ՍՊԸ-ի կողմից հաստատված հատակագծի և հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման 20252RXD7Tծածկագրի:
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: