Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով, նկատի ունենալով, որ 07-007-054-038 կադաստրային ծածկագրով` 25 քմ մակերեսով հողատարածքը չի դասվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի հողատեսքերի դասին.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Թույլատրել ուղղակի վաճառքով օտարելու քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող 5-րդ թաղամասի 7-րդ շենքի շրջակայքում գտնվող արհեստանոցի զբաղեցրած 07-007-054-038 կադաստրային ծածկագրով` 25 քմ մակերեսով հողատարածքը /կից ներկայացվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման սեփականության վկայականի պատճենը/:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատմանը հաջորդող օրվանից: |