Առաջնորդվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 46-րդ հոդվածներով, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով Լ. Ասլանյանի 23․09․2025թ․ թիվ 4583/07 դիմումը` որոշում եմ.
1. Տալ համաձայնություն Լիլիթ Ասլանյանին սեփականության իրավունքով պատկանող Չարենցավան համայնք գյուղ Արզական Թեղենիքի խճուղի 1-ին փակուղի թիվ 13 հասցեի գույքը բաժանել 2 միավորի և հասցեավորել որպես Չարենցավան համայնք գյուղ Արզական Թեղենիքի խճուղի 1-ին փակուղի թիվ 13 (հողամասի մակերեսը՝ 0.06046 հա) և Չարենցավան համայնք գյուղ Արզական Թեղենիքի խճուղի 1-ին փակուղի թիվ 13 /1 հողամասի մակերեսը՝ 0.06047 հա) միավորներ:
2. Սույն որոշմամբ սահմանված իրավունքները գրանցել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում` համաձայն «Գոռ Սահակյան» Ա/Ձ-ի կողմից հաստատված հատակագծերի և հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման 2025FZDQ5D, 2025ZJ3J7C ծածկագրերի:
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: