|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 մարտի 2025 թվականի N 30-Ա |
ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՎԱՄԲ ԳՐԱՆՑՎԱԾ 07-008-0231-0003 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի պահանջներով, նկատի ունենալով, որ հողերի քարտեզագրման և չափագրման ժամանակ համայնքային սեփականություն հանդիսացող 07-008-0231-0003 կադաստրային ծածկագրով, գյուղատնտեսական նշանակության վարելահողը սխալմամբ գրանցվել է որպես քաղաքացու սեփականություն, Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.
- Հողերի քարտեզագրման և չափագրման ժամանակ սխալմամբ որպես քաղաքացու սեփականություն գրանցված 07-008-0231-0003 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողը ճանաչել Չարենցավան համայնքի սեփականությունը /կից ներկայացվում է հողամասի հատակագիծը/:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -20 ՇԱՀԳԱԼԴՅԱՆ ՀԱԿՈԲ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԲԱԲԱՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՍԱՀԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԴԱՎԹՅԱՆ ԿԱՐԵՆ ԵՓՐԵՄՅԱՆ ԲԱԲԿԵՆ ԵՓՐԵՄՅԱՆ ՏԱՐՈՆ ՀԱՐՈՅԱՆ ԼԻԼԻԹ ՂԱՄԲԱՐՅԱՆ ԳԱՐԻԿ ՄԱԿԻՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄՈՒՔԱՅԵԼՅԱՆ ՎԱԼԵՐԻ ՊԱՊՈՅԱՆ ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՎԵՏԻՔ ՊՈՂՈՍՅԱՆ ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ ԳԱՌՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍԵՎԱԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ՎԱՐԴԱՆՅԱՆ ՆՈՐԻԿ |
|
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|