Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով և քննարկելով Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամաս, 37-րդ շենք բնակարան 21 հասցեի բնակիչ Ալիսա Վարդանյանի 2025 թվականի հունիսի 04-ի թիվ 2961/11 դիմումը՝ որոշում եմ.
1․ Չարենցավանի քաղաքապետի 1997 թվականի հուլիսի 28-ի «Պետական, հանրային և համայնքային բնակ ֆոնդի բնակարանների անհատույց սեփականաշնորհում թույլատրելու մասին» թիվ 19 որոշման մեջ (անշարժ գույքի գտվելու վայր` Չարենցավան քաղաք 3-րդ թաղամաս 37-րդ շենք 21 բնակարան) «Գևորգյան Կատյա» բառերը փոխարինել համապատասխան «Գևորգյան Կածյա» բառերով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: