Վարազդատ Սարգսյան Պլատոնի անհատ ձեռնարկատերը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնք գ. Բջնի 14 փողոց թիվ 65 շինության տարածքում գտնվող 28,60քմ մակերեսով հյուրատանը հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N3353/12 առ 2025 թվականի հունիսի 27-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N2506227093939030 անդորրագրի դիմումատուն 2025 թվականի երրորդ եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի N 106-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` որոշում եմ.
1. Վարազդատ Սարգսյան Պլատոնի անհատ ձեռնարկատիրոջը 2025 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի գ. Բջնի 14 փողոց թիվ 65 շինության տարածքում գտնվող հյուրատանը, իրականացնելու հանրային սննդի կազմակերպում և իրացում (Թույլտվություն 328):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման,եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: