Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով և քննարկելով Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամաս, 16-րդ շենք բնակարան 6 հասցեի բնակիչ Սվետա Մայիսի Տիգրանյանի 2025 թվականի օգոստոսի 21-ի թիվ 4070/11 դիմումը՝ որոշում եմ.
1. Ալափարսի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 1992 թվականի ապրիլի 15-ի թիվ 20 որոշման երրորդ կետում «Հարությունյան Սվետա Արամայիսի» բառերը փոխարինել համապատասխան «Տիգրանյան Սվետա Մայիսի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: