Այսօր: Շաբաթ, 19 Ապրիլի 2025թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



07 ապրիլի 2025 թ.

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԲԱԺԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՆՈՐ ԱՌԱՋԱՑԱԾ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Առաջնորդվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 46-րդ հոդվածներով, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն և 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշումների դրույթներով,  ինչպես նաև հաշվի առնելով Վ. Մանուկյանի 2025 թվականի մարտի 27-ի թիվ 1991/07 դիմումը` որոշում եմ.

1.     Տալ համաձայնություն Գալուստ, Վարդան, Մարիամ Մանուկյաններին և Կարինե Պետրոսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Չարենցավան համայնք գյուղ Ալափարս 5-րդ փողոց թիվ 33/1 հասցեի գույքը բաժանել 2 միավորի և հասցեավորել որպես Չարենցավան համայնք գյուղ Ալափարս 5-րդ փողոց թիվ 33/1  (հողամասի մակերեսը՝ 0.0800 հա) և Չարենցավան համայնք գյուղ Ալափարս 5-րդ փողոց թիվ 33/2 /հողամասի մակերեսը՝ 0.1000 հա) միավորներ:

2.    Գալուստ, Վարդան, Մարիամ Մանուկյաններին և Կարինե Պետրոսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Չարենցավան համայնք գյուղ Ալափարս 5-րդ փողոց թիվ 33/1 հասցեի 1800 քմ մակերեսով  հողատարածքի 72.0 քմ մակերեսով այլ հողատեսքի գործառնական նշանակությունը փոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողատարածք։

3.    Սույն որոշմամբ սահմանված իրավունքները գրանցել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում`համաձայն «Չափշին» ՍՊԸ-ի կողմից հաստատված հատակագծի և հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման 2025DSXYRK ծածկագրի:

4.    Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:

5.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner