«Սիրարփի Սահակյան Էդուարդի» անհատ ձեռնարկատերը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան քաղաքա 3-րդ թաղամաս 39-րդ շենք թիվ 6 բացվածքում գտնվող 48քմ մակերեսով հանրային սննդի օբյեկտում, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N2329/12 առ 2024 թվականի մայիսի 15-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N 67525 անդորրագրի դիմումատուն 2024 թվականի երկրորդ եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի N 8-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` որոշում եմ.
1. «Սիրարփի Սահակյան Էդուարդի» անհատ ձեռնարկատիրոջը 2024 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան քաղաք 3-րդ թաղամաս 39-րդ շենք թիվ 6 բացվածքում գտնվող հանրային սննդի օբյեկտում, իրականացնելու հանրային սննդի կազմակերպում և իրացում (ՎկայականN249 ):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: