Ղեկավարվելով « Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, Չարենցավան համայնքի ավագանին որոշում է․ 1. Ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 2018 թվականի ապրիլի 5-ի «Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքներն առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրելու թույլտվություն տալու մասին» թիվ 37 որոշումը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |