Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման հավելված 1-ով հաստատված կարգի 54-րդ կետով, Չարենցավան համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքը (ք.Չարենցավան, գ.Ալափարս, գ.Արզական, գ.Բջնի, գ.Կարենիս, գ.Ֆանտան բնակավայրեր) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Կոտայք-7 համակցված տարածական պլանավորման փաստաթղթի նախագիծը՝ գլխավոր հատակագծի և գոտևորման մասերով՝ համաձայն հավելվածի։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |