Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 10–րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով,«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, հիմք ընդունելով Չարենցավան համայնքի ավագանու 2025 թվականի մայիսի 15-ի թիվ 46–Ա որոշումը և հաշվի առնելով Անդրանիկ Քոչարյանի կողմից 02.05.2025թ. .ներկայացված ճարտարապետահատակագծային առաջադրանքի հայտը` որոշում եմ.
1. Անդրանիկ Քոչարյանին պատկանող 07-019-0413-0110 ծածկագրով 0.33258հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի և այլ հողատեսքի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել 0.19258 հա մակերեսով հողատեսքը որպես արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողատեսքի, իսկ 0.14 հա մակերեսով հողատարածքի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել, որպես ջրային նշանակության ջրային հողատեսքի:
2. Անդրանիկ Քոչարյանին շինությունների /ջրավազան և հարակից օժանդակ շինություններ/ նախագծման թույլտվության համար տրամադրել 20.05.2025թ. N ՆԹ-3634-25 ճարտարապետահատակագծային առաջադրանքը:
3. Առաջացած հողատարածքը հասցեավորել Չարենցավան համայնք գյուղ Բջնի թիվ 3:
4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: