Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 10-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով Անդրանիկ Քոչարյանի կողմից ներկայացված ճարտարապետահատակագծային առաջադրանքի հայտը. Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.
- Սեփականության իրավունքով Անդրանիկ Քոչարյանին պատկանող 07-019-0413-0105 ծածկագրով 0.280717 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակայիննշանակությանփոխելորպեսարդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական հողատեսքի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|