Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի պահանջներով, նկատի ունենալով, որ հողերի քարտեզագրման և չափագրման ժամանակ համայնքային սեփականություն հանդիսացող 07-007-0106-0001 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի բնակելի կառուցապատմանհողատարածքը սխալմամբ գրանցվել է որպես քաղաքացու սեփականություն, Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.
- Հողերի քարտեզագրման և չափագրման ժամանակ սխալմամբ որպես քաղաքացու սեփականություն գրանցված 07-007-0106-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.08575 հա մակերեսովհողատարածքը ճանաչել Չարենցավան համայնքի սեփականությունը /կից ներկայացվում է հողամասի հատակագիծը/:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատմանը հաջորդող օրվանից:
|