Արսեն Փաշոյան Յուրիկի անհատ ձեռնարկատերը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի Չարենցի փողոց թիվ 4 շինության տարածքում գտնվող 48քմ առևտրի օբյեկտում, ոգելից և ակոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N3078/12 առ 2025 թվականի հունիսի 12-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N 250612158826030 անդորրագրի դիմումատուն 2025 թվականի երկրորդ կիսամյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի N 106-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` որոշում եմ.
1. Արսեն Փաշոյան Յուրիկի անհատ ձեռնարկատիրոջը 2025 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի Չարենցի փողոց թիվ 4 շինության տարածքում գտնվող առևտրի օբյեկտում, իրականացնելու ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառք (Թույլտվություն N256):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: