Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշման 7-րդ կետով, հիմք ընդունելով «Վիտալենդ» ՍՊԸ–ի լ/ա Գ. Ստեփանյանի դիմումը՝ գյուղատնտեսական ցածրարժեք հողատեսքն ավելի բարձրարժեք հողատեսքի փոխադրելու մասին՝ որոշում եմ.
1. «Վիտալենդ» ՍՊԸ–ին սեփականության իրավունքով պատկանող Չարենցավան համայնքի Ալափարս գյուղում գտնվող 07-008-0220-0015 ծածկագրով 35 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրի գործառնական նշանակությունը համարել փոփոխված՝ որպես բազմամյա տնկարկներ հողատեսքի` կորիզավոր այգի:
2. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակկոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
3. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ԱԳԿՊԿ Մարզերի միավորված ստորաբաժանումում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: