Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի
1-ին մասի 42-րդ կետով, 77-րդ հոդվածի 3-րդ մասով, 79-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակկոմունալ տնտեսության բաժնի պետի 2018 թվականի օգոստոսի 13-ի զեկուցագիրը;
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Տալ համաձայնություն ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի թիվ 2 գերեզմանատունը ընդլայնելու նպատակով գերեզմանոցի հարակից հատվածներում ձեռք բերել 1.0 հա հողատարածք ողջամիտ շուկայական գնով:
2 . Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատմանը հաջորդող օրվանից: