Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով` հաշվի առնելով, որ Չարենցավան համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատվել է 2021 թվականի դեկտեմբերի 20-ին և չի արտացոլվել 2022 թվականի տարեսկզբի պարտքերը և բյուջեի վարչական ու ֆոնդային մասերի ազատ մնացորդները` ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Չարենցավան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 20-ի «Չարենցավան համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 93-Ն որոշման հավելվածում կատարել փոփոխություններ (հատված 1-6):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |