Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի 27.04.2022թ. թիվ 1-303 գրությունը և համայնքի ղեկավարի տեղակալ Հ.Ղազանչյանի զեկուցագիրը. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄԷ.
- Տալ համաձայնություն` Չարենցավան համայնքում գտնվող «Անվերջության ժապավեն» հուշարձանի տարածքում տեղադրված տեսախցիկը և արևային էներգիայի համար անհրաժեշտ սարքավորումները` որպես նվիրատվություն,տրամադրելու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին` «Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում տեղադրելու և անվտանգությունն ապահովելու նպատակով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|