Վարազդատ Սարգսյան Պլատոնի անհատ ձեռնարկատերը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնք գ. Բջնի 14 փողոց թիվ 65 շինության տարածքում գտնվող 28,60քմ մակերեսով հյուրատանը հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N4704/12 առ 2024 թվականի հոկտեմբերի 01-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N011845 անդորրագրի դիմումատուն 2024 թվականի չորրորդ եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի N 8-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` որոշում եմ.
1. Վարազդատ Սարգսյան Պլատոնի անհատ ձեռնարկատիրոջը 2024 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի գ. Բջնի 14 փողոց թիվ 65 շինության տարածքում գտնվող հյուրատանը, իրականացնելու հանրային սննդի կազմակերպում և իրացում (Թույլտվություն 458):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման,եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: