Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հաշվի առնելով Չարենցավան համայնքի Ալափարս գյուղի մսուր մանկապարեզ ՀՈԱԿ-ի տնօրեն Մ.Աթալյանի2025 թվականի ապրիլի 03-ի թիվ 2124 գրությունը` Չարենցավան համայնքի ավագանին որոշում է. 1. Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի «Չարենցավանի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2025 թվականի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին թիվ 110-Ա որոշման հավելված 6-ում ավելացնել 18-րդ տող, «Հաստիքի անվանումը» սյունակում ավելացնել «Դաստիարակ փոխարինող», «Հաստիքային միավոր» սյունակում ավելացնել «1» թիվը, «Պաշտոնային դրույքաչափը» սյունակում ավելացնել «129500» թիվը, «Աշխատավարձի չափը» սյունակում ավելացնել «129500» թիվը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի մայիսի 1-ից։ |