Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Հավաքների ազատության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի, 21-րդ հոդվածի 1-ին մասով, որոշում եմ.
- Ի գիտություն ընդունել 2024 թվականի օգոստոսի 05-ին ժամը 15։00-ից մինչև օգոստոսի 06-ի ժամը 22։00-ն Չարենցավան քաղաքի Գանգրահեր տղա հուշարձանի հարակից տարածքում հանրային հավաք անցկացնելու վերաբերյալ իրազեկումը։
- Իրազեկումն ի գիտություն ընդունելու մասին տեղեկացնել կազմակերպիչներին և ոստիկանությանը, ինչպես նաև այն հրապարակայնացնել հանրության համար։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|