Առաջնորդվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 46-րդ հոդվածներով, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով Գ․ Հովհաննիսյանի 2025 թվականի ապրիլի 14-ի թիվ 2236/07 դիմումը` որոշում եմ.
Տալ համաձայնություն Գագիկ Հովսեփի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող Չարենցավան համայնք գյուղ Արզական Թեղենիքի խճուղի թիվ 79 հասցեի հողամասը բաժանել 2 միավորի և հասցեավորել որպես Չարենցավան համայնք գյուղ Արզական Թեղենիքի խճուղի թիվ 79 (հողամասի մակերեսը՝ 0.06000 հա) և Չարենցավան համայնք գյուղ Արզական Թեղենիքի խճուղի թիվ 79/1 հողամասի մակերեսը՝ 0.07364 հա) միավորներ:
2. Սույն որոշմամբ սահմանված իրավունքները գրանցել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում`համաձայն «Գրիգոր Ոսկանյան» Ա/Ձ-ի կողմից հաստատված հատակագծի։
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: