Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հաշվի առնելով, որ «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի համաձայն` Չարենցավան համայնքի կողմից ներկայացված «Չարենցավան համայնքի 2025 թվականի բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանսավորման համամասնությունները» ծրագիրը հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից, ղեկավարվելով «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածների դրույթներով` Չարենցավան համայնքի ավագանին որոշում է. 1.Տալ համաձայնություն Չարենցավան համայնքի կողմից 2025 թվականին իրականացվելիք բնապահպանական ծրագրին` համաձայն հավելված (NN 1.2):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |