Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասի, «Համայնքային ծառայության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների համար իրենց զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան շնորհելու դեպքում սահմանել հավելավճար՝ իրենց պաշտոնային դրույքաչափի 10 տոկոսի չափով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիս 01-ից:
|