Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի պահանջներով, նկատի ունենալով, որ հողերի քարտեզագրման և չափագրման ժամանակ համայնքային սեփականություն հանդիսացող 07-019-0305-0002 կադաստրային ծածկագրով 0,03532 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքը սխալմամբ գրանցվել է որպես քաղաքացու սեփականություն.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Հողերի քարտեզագրման և չափագրման ժամանակ սխալմամբ որպես քաղաքացու սեփականություն գրանցված 07-019-0305-0002 կադաստրային ծածկագրով 0,03532 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքը ճանաչել Չարենցավան համայնքի սեփականությունը /կից ներկայացվում է հողամասի հատակագիծը/:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատմանը հաջորդող օրվանից: |