Այսօր: Երեքշաբթի, 16 Հուլիսի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 104
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 43-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԹԻՎ 5 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 62-րդ  հոդվածների դրույթներով. Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Չարենցավան համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի հերթական թիվ նիստի օրակարգը`

1)     Չարենցավան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 104-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։

2)    Չարենցավան համայնքի 2024 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին։

3)    Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) հատվածից գումար հատկացնելու մասին:

4)    Հայաստանի Հանրապետության Կոտայքիմարզի Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանները նվիրատվության եղանակով վարձակալին օտարելու համաձայնություն տալու մասին։

5)    Չարենցավան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 103-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին:

6)   Չարենցավան համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների արխիվային փաստաթղթերի սեփականության իրավունքը պետությանը փոխանցելու մասին:

7)    Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի աղբահանության սանիտարական մաքրման կառավարման 2024-2028թթ. ռազմավարական պլանը հաստատելու մասին:

8)   Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման և գանձման կարգը հաստատելու մասին։

9)   Չարենցավան համայնքի Երիտասարդության փողոց 6/11 և 6/12 հասցեների հողամասերում բազմաֆունկցիոնալ համալիրի՝ բազմաբնակարան բնակելի մասնաշենքի, ավտոկայանատեղի և հասարակական նշանակության հատվածամասի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տալու մասին:

10)«Սաքշին» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական բնակավայրի տարածքում Գյումուշի բազալտների հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տալու մասին:

 

11)   Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող Չարենցավան համայնք Չարենցավան քաղաք 4-րդ թաղամաս 10 Ա շենք թիվ 4/1 հասցեում գտնվող գույքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու թույլտվություն տալու մասին:

12)  Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 15-ի թիվ 26-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:


13)  Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքները վարձակալության իրավունքով տրամադրելու թույլտվություն տալու մասին:

14)  Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի հերթական թիվ 6նիստի գումարման օրը սահմանելու մասին։

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

                          


ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(345.18 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner