ՎԱՐՉԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ
ԵԿԱՄՏԱՅԻՆ ՄԱՍ
Չարենցավան համայնքի 2018 թվականի վարչական բյուջեի տարեսկզբի եկամուտների ճշտված պլանը կազմել է 973709.1 հազ. դրամ, փաստացին կազմել է 927359.0 հազ. դրամ, կամ փաստացի պլանը տարվա ճշտված պլանի նկատմամբ կատարվել է 95.2 % -ով:
Չարենցավան համայնքի 2017 թվականի վարչական բյուջեի տարեսկզբի եկամուտների պլանը կազմել է 876020,3 հազ. դրամ, ճշտված պլանը կազմել է 1005208,5 հազ. դրամ, փաստացին կազմել է 893149,6 հազ. դրամ, կամ փաստացին տարվա ճշտված պլանի նկատմամբ կատարվել է 88,9 %-ով:
Համայնքի վարչական բյուջեի եկամուտների հավաքագրման 2018 և 2017 թվականների տվյալներից պարզվում է, որ 2018 թվականի վարչական բյուջեի եկամուտների փաստացի հավաքագրումը 2017 թվականի համեմատությամբ աճել է 34209.4 հազ. դրամով:
Չարենցավան համայնքի 2018 թվականի վարչական բյուջեի ճշտված պլանով սեփական եկամուտ է պլանավորվել 462478.5 հազ. դրամ, փաստացի եկամուտը կազմել է 416128.4 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 90%-ով:
Չարենցավան համայնքի 2017 թվականի վարչական բյուջեի ճշտված պլանով սեփական եկամուտ է պլանավորվել 470837,4 հազ. դրամ, փաստացի եկամուտը կազմել է 358778,5 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 76,2 %-ով:
Համայնքի վարչական բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման 2018 և 2017 թվականների տվյալներից պարզվում է, որ 2018 թվականի վարչական բյուջեի սեփական եկամուտների փաստացի հավաքագրումը 2017 թվականի համեմատությամբ աճել է 57349.9հազ.դրամով 2018 թվականին համայնքի վարչական տարածքում գտնվող շենքերի և շինությունների գույքահարկի եկամուտների գծով պլանավորած 68375.0 հազ. դրամի դիմաց փաստացին կազմել է 54761.3 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 80.1%-ով, իսկ գույքային հարկեր այլ գույքից` գույքահարկ փոխադրամիջոցների համար եկամտատեսակի գծով պլանավորած 86200.0 հազ. դրամի դիմաց փաստացին կազմել է 96473.2 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 111.9 % -ով:
Գույքահարկի փաստացի եկամուտը 2017 թվականին կազմել է 151519,7 հազ. դրամ` ճշտված պլանով 147499,4 հազ. դրամի դիմաց, կամ պլանը կատարվել է 102,7 %-ով:
Գույքահարկի հավաքագրման 2018 և 2017թվականների բերված տվյալներից պարզվում է, որ 2018 թվականի գույքահարկի փաստացի հավաքագրումը` 151234.5 հազ. դրամ 2017 թվականի համեմատությամբ նվազել է 285.2 հազ. դրամով:
2018 թվականին համայնքի վարչական տարածքում գտնվող հողի հարկի գծով պլանավորած 51750.0 հազ.դրամի դիմաց եկամուտի փաստացին կազմել է 41886.5 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 81%-ով:
2017 թվականին հողի հարկի գծով ճշտված պլանով պլանավորած 50697,9 հազ. դրամի դիմաց փաստացի մուտքը կազմել է 41506,9 հազ.դրամ, կամ պլանը կատարվել է 81,9 %-ով:
Հողի հարկի 2018 և 2017 թվականների տվյալներից երևում է, որ 2018 թվականի հողի հարկի փաստացի հավաքագրումը 2017 թվականի համեմատությամբ աճել է 379.6 հազ. դրամով:
Ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից այլ պարտադիր վճարներ` համայնքի բյուջե վճարվող պետական տուրքեր եկամտատեսակի գծով պլանավորած 6500.0 հազ. դրամի դիմաց փաստացին կազմել է 5589.1 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 86% -ով:
2017 թվականի բյուջեի պետական տուրքի գծով պլանավորած 6500,0 հազ. դրամ եկամտի դիմաց փաստացի մուտքը կազմել է 5186,2 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 79,8 %-ով:
Պետական տուրքի 2018 և 2017 թվականների բերված տվյալներից երևում է, որ 2018 թվականի փաստացի մուտքերը 2017 թվականի համեմատությամբ աճել է 402.9 հազ. դրամով:
2018 թվականին վարչական բյուջեի ապրանքների օգտագործման կամ գործունեության իրականացման թույլտվության վճարներ` տեղական տուրքեր եկամտատեսակի գծով պլանավորած 13106.0 հազ. դրամի դիմաց փաստացին կազմել 13618.3 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 103.9% -ով:
2017 թվականի վարչական բյուջեի տեղական տուրքերի պլանը կատարվել է 104.7%-ով, կամ պլանավորված 12582,0 հազ. դրամի դիմաց փաստացի մուտքը կազմել է 13175.3 հազ. դրամ:
Տեղական տուրքերի 2018 և 2017 թվականների բերված տվյալներից երևում է, որ 2018 թվականի տեղական տուրքի փաստացի հավաքագրումը 2017 թվականի համեմատ աճել է 443.0 հազ. դրամով:
2018 թվականի ընթացքում համայնքի գույքի վարձակալությունից եկամուտներ` համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերի վարձակալության վճարների գծով պլանավորված 1900.0 հազ. դրամի դիմաց փաստացին կազմել է 1578.8 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 83.1 %-ով:
Համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն համարվող հողերի վարձակալության վճարների գծով պլանավորված 21700.0 հազ. դրամ եկամուտների դիմաց փաստացի եկամուտը կազմել է 25269.9 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 116.5 %-ով:
2017 թվականի վարչական բյուջեի համայնքի սեփականություն համարվող հողերի վարձակալական վճարների գծով ճշտված պլանով նախատեսված 26321,0 հազ. դրամի դիմաց եկամտի փաստացին կազմել է 20026,9 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 76%-ով:
Համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերի վարձակալական վճարների գծով ճշտված պլանով նախատեսված 780,0 հազ. դրամի դիմաց եկամտի փաստացին կազմել է 1208,7 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 155%-ով:
Համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերի վարձակալության վճարների գծով բերված տվյալներից երևում է, որ 2018 թվականի մուտքերը 2017 թվականի համեմատությամբ աճել է 370.1 հազ. դրամով, իսկ համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն համարվող հողերի վարձակալության վճարների գծով բերված տվյալներից երևում է, որ 2018 թվականի մուտքերը 2017 թվականի համեմատությամբ աճել է 5243.0 հազ. դրամով:
2018 թվականի վարչական բյուջեի համայնքի գույքի վարձակալությունից եկամուտներ`այլ գույքի վարձակալությունից վճարների գծով պլանավորված 3660.0 հազ. դրամի դիմաց փաստացին կազմել է 3981.1 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 108.8 %-ով:
2017 թվականի բյուջեի գույքի վարձակալական վճարների պլանը կատարվել է 101.4%-ով, կամ ճշտված պլանով պլանավորված 3260,0հազ. դրամի դիմաց փաստացի մուտքը կազմել է 3304,4 հազ. դրամ:
Գույքի վարձակալական վճարների գծով ներկայացված տվյալներից երևում է, որ 2018 թվականի գույքի վարձակալական վճարների գծով հավաքագրած հարկատեսակը 2017 թվականի համեմատ աճել է 676.7 հազ. դրամով:
2018 թվականի ընթացիկ ներքին պաշտոնական դրամաշնորհներ` ՀՀ պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիայից հատկացվել է 492472.5 հազ. դրամ և ՀՀ պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումներ/սուբվենցիաներ/` ստացված կառավարման այլ մակարդակներից 18662.1 հազ. դրամ:
2017 թվականին ֆինանսական համահարթեցման սկզբունքով պետական բյուջեից հատկացվել է դոտացիա՝ 513032,3 հազ. դրամ, պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումներ /սուբվենցիաներ/, ստացված կառավարման այլ մակարդակներից` 21338,8 հազ. դրամ:
Պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիայի ներկայացված տվյալներից երևում է, որ 2018 թվականին դոտացիայի գումարը 2017 թվականին Պետական բյուջեից ստացված դոտացիայի համեմատ նվազել է 20559.8 հազ. դրամով, իսկ սուբվենցիայի գումարը նվազել է 2676.7 հազ. դրամով:
2018 թվականին ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից եկամուտներ` պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվել է 5354.1 հազ. դրամ, իսկ օրենքով սահմանված դեպքերում համայնքային հիմնարկների կողմից առանց տեղական տուրքի գանձման մատուցվող ծառայությունների, կամ կատարվող գործողությունների դիմաց ստացվող (գանձվող) այլ վճարների դիմաց ստացվել է 6763.7 հազ դրամ:
2017 թվականին պետության կողմից ՏԻՄ-ին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար /ՔԿԱԳ/ պետական բյուջեից հատկացվել է 5357,1 հազ. դրամ:
ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍ
2018 թվականի վարչական բյուջեի ծախսային մասի տարեկան պլանը կատարվել է 95.1%-ով, կամ ճշտված պլանով նախատեսված 974659.5 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 926645.1 հազ. դրամ:
2017 թվականի վարչական բյուջեի ծախսային մասի պլանը կատարվել է 88,8%-ով կամ ճշտված պլանով նախատեսված 1008803,6 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 895794,4 հազ. դրամ:
2018 թվականի վարչական բյուջեի ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ հատվածի ծախսային մասի պլանը կատարվել է 97.1%-ով, կամ ճշտված պլանով նախատեսված 280388.3 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 272153.7 հազ. դրամ, որից `
ա. օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում հոդվածի պահպանման ծախսերը կատարվել է 96.9%-ով, կամ ճշտված պլանով նախատեսված 202101.8 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 195808.0 հազ. դրամ,
բ. ընդհանուր բնույթի ծառայություններ հոդվածի պահպանման ծախսերը կատարվել է 98.1%-ով, կամ ճշտված պլանով նախատեսված 5946.5հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 5831.7 հազ.դրամ,
գ. ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ հոդվածի պահպանման ծախսերը կատարվել է 97.5%-ով, կամ ճշտված պլանով նախատեսված 72340.0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 70514.0 հազ.դրամ:
2017 թվականի բյուջեի ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ հատվածի ծախսային մասի պլանը կատարվել է 88,9%-ով, կամ ճշտված պլանով նախատեսված 324038,9 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 288156,2 հազ.դրամ, որից`
ա. օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում հոդվածի պահպանման ծախսերը կատարվել է 87,8%-ով կամ պլանով նախատեսված 257943,2 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 226617,2 հազ. դրամ,
բ. ընդհանուր բնույթի այլ ծառայություններ հոդվածի պահպանման ծախսերը կատարվել է 94,3 %-ով կամ պլանով նախատեսված 6977,7 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 6582,9 հազ. դրամ,
գ ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ հոդվածի պահպանման ծախսերը կատարվել է 92,9-ով կամ ճշտված պլանով նախատեսված 59118,0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 54956,0 հազ. դրամ:
2018 և 2017 թվականների տվյալներից երևում է, որ 2018 թվականի ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ հատվածի պահպանման ծախսերը 2017 թվականի պահպանման ծախսերի ֆինանսավորման համեմատ նվազել է 16002.5 հազ. դրամով:
2018 թվականի վարչական բյուջեի ծախսային մասի պաշտպանություն հատվածի ճշտված պլանով պլանավորվել է 300.0 հազ. դրամ, որից`
ա. քաղաքացիական պաշտպանություն հոդվածով պլանավորվել է 100.0 հազ. դրամ,
բ. պաշտպանություն /այլ դասերին չպատկանող/ հոդվածի ճշտված պլանով պլանավորվել է 200.0 հազ. դրամ:
2017 թվականի բյուջեի ծախսային մասի պաշտպանություն հատվածի ճշտված պլանով պլանավորված 1450,0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 90,0 հազ. դրամ, որից՝
ա.քաղաքացիական պաշտպանություն հոդվածով պլանավորվել է 570,0 հազ. դրամ,
բ. պաշտպանություն /այլ դասերին չպատկանող/ հոդվածի ճշտված պլանով պլանավորվել է 880,0 հազ. դրամ, որից ֆինանսավորվել է 90,0 հազ դրամ:
2018 թվականի վարչական բյուջեի ծախսային մասի հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն հատվածի ճշտված պլանով պլանավորվել է 100.0 հազ. դրամ, որից` փրկարար ծառայություն հոդվածով պլանավորվել է 100.0 հազ. դրամ:
2017 թվականի վարչական բյուջեի ծախսային մասի հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն հատվածի ճշտված պլանով պլանավորվել է 1671,0 հազ. դրամ:
2018 թվականի վարչական բյուջեի տնտեսական հարաբերություններ հատվածի ճշտված պլանով պլանավորված 27983.8 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 17233.8 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 61.6%-ով որից`
ա.գյուղատնտեսություն հոդվածի պահպանման ծախսերի ճշտված պլանով նախատեսված 83.8 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 83.8 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 100%-ով,
բ. ճանապարհային տրանսպորտ հոդվածի պահպանման ծախսերը կատարվել է 61.5%-ով, կամ պլանով նախատեսված 27900.0հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 17150.0 հազ.դրամ:
2017 թվականի վարչական բյուջեի ծախսային մասի տնտեսական հարաբերություններ հատվածի ճշտված պլանով նախատեսված 7685,0 հազ դրամի դիմաց ֆինանսավորվել է 3581,4 հազ դրամ, կամ պլանը կատարվել է 46,6%-ով, որից՝
ա. գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն և որսորդություն հոդվածի ճշտված պլանով նախատեսված 2780,0 հազ դրամի դիմաց ծախսվել է 1247,2 հազ դրամ,
բ. ճանապարհային տրանսպորտ հոդվածի ճշտված պլանով պլանավորված 4905,0 հազ դրամի դիմաց ֆինանսավորվել է 2334,2 հազ դրամ:
2018 և 2017 թվականների վարչական բյուջեի ծախսային մասի տնտեսական հարաբերություններ հատվածի տվյալներից երևում է, որ 2018 թվականի տնտեսական հարաբերություններ հատվածի փաստացի տվյալները 2017 թվականի ծախսերի ֆինանսավորման համեմատ աճել է 13652.4 հազ. դրամով:
2018 թվականի վարչական բյուջեի ծախսային մասի շրջակա միջավայրի պաշտպանություն հատվածի ճշտված պլանով պլանավորված 146000.0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 135046.4 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 92.5 %-ով, որից`
աղբահանում հոդվածի ճշտված պլանով պլանավորված 146000.0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 135046.4 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 92.5 %-ով:
2017 թվականի վարչական բյուջեի ծախսային մասի շրջակա միջավայրի պաշտպանություն հատվածի աղբահանում հոդվածի ճշտված պլանով պլանավորված 124900,0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 115358,7 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 92,4%-ով:
2018 և 2017 թվականների տվյալներից երևում է, որ 2018 թվականի շրջակա միջավայրի պաշտպանության աղբահանում հոդվածի պահպանման ծախսերը 2017 թվականի աղբահանման ծախսերի ֆինանսավորման համեմատ ավելացել է 19687.7 հազ. դրամով:
2018 թվականի վարչական բյուջեի բնակարանային շինարարություն և կոմունալ ծաայություն հատվածի ճշտված պլանով պլանավորված 7410.6 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 2495.0 հազ. դրամ, որից`
ա. բնակարանային շինարարություն հոդվածի ճշտված պլանով պլանավորված 5775.0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 2375.0 հազ. դրամ:
բ. փողոցային լուսավորում հոդվածի ճշտված պլանով պլանավորվել է 790.0 հազ. դրամ,
գ. բնակարանային շինարարություն և կոմունալ ծաայություն /այլ դասերին չպատկանող/ հոդվածի ճշտված պլանով պլանավորված 845.6 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 120.0 հազ. դրամ:
2017 թվականի վարչական բյուջեի ծախսային մասի բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն հատվածի պլանը կատարվել է 48.2%-ով, կամ ճշտված պլանով պլանավորված 10432,0 հազ դրամի դիմաց ֆինանսավորվել է 5028,6 հազ դրամ, որից՝
ա. բնակարանային շինարարություն հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 2800,0 հազ.դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է 1050,0 հազ.դրամ,
բ. ջրամատակարարում հոդվածի ճշտված պլանով պլանավորվել է 1667,0 հազ դրամ,
գ. փողոցների լուսավորում հոդվածի ճշտված պլանով պլանավորված 5965.0 հազ դրամի դիմաց ֆինանսավորվել է 3978,6 հազ դրամ, կամ պլանը կատարվել է 66,7%-ով:
2018 և 2017 թվականների տվյալներից երևում է, որ 2018 թվականի բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայության պահպանման ծախսերը 2017 թվականի ծախսերի ֆինանսավորման համեմատ նվազել է 2533.6 հազ. դրամով:
2018 թվականի վարչական բյուջեի հանգիստ, մշակույթ և կրոն հատվածի ճշտված պլանով պլանավորված 23913.8 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 23184.3 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 96.9 %-ով, որից`
մշակութային ծառայություններ հոդվածի ճշտված պլանով պլանավորված 23363.8 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 22934.3 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է
98.2 %-ով, որից`
գրադարաններ հոդվածի ճշտված պլանով պլանավորված 18500.0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 18231.0 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 98.5 %-ով,
մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ հոդվածի ճշտված պլանով պլանավորված 1255.0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 1254.3 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 99.9 %-ով,
այլ մշակութային կազմակերպություններ հոդվածի ճշտված պլանով պլանավորված 3608.8 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 3448.9 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 95.6 %-ով,
կրոնական և հասարակական այլ ծառայություններ հոդվածի ճշտված պլանով պլանավորված 550.0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 250.0 հազ. դրամ:
2017 թվականի վարչական բյուջեի ծախսային մասի հանգիստ, մշակույթ և կրոն հատվածի ճշտված պլանով պլանավորված 33555,6 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 28520,8 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 85%-ով, որից` մշակութային ծառայություններ հոդվածի ճշտված պլանով պլանավորված 31347,6 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 28370,8 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 90,5 %-ով, որից
ա. գրադարաններ հոդվածի ճշտված պլանով պլանավորված 18078.0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 17650,0 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 97,6 %-ով,
բ. մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ հոդվածի ճշտված պլանով պլանավորված 6549,6 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 6547,0 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 99,9%-ով,
գ. այլ մշակութային կազմակերպություններ հոդվածի ճշտված պլանով պլանավորված 6720,0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 4173,8 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 62,1%-ով,
դ. հեռուստահաղորդումներ հոդվածի ճշտված պլանով պլանավորվել է 358,0 հազ. դրամ:
ե. քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, արհմիություններ հոդվածի ճշտված պլանով պլանավորված 1850,0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 150,0 հազ. դրամ:
2018 և 2017 թվականների տվյալների համեմատականից երևում է, որ 2018 թվականի Հանգիստ, մշակույթ և կրոն հատվածի պահպանման ծախսերը 2017 թվականի ֆինանսավորման համեմատ նվազել է 5186.5 հազ. դրամով:
2018 թվականի վարչական բյուջեի կրթություն հատվածի ճշտված պլանով պլանավորված 468563.0 հազ. դամի դիմաց ֆինանսավորվել է 456578.9 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 97.5%-ով, որից`
նախադպրոցական կրթություն հոդվածի ճշտված պլանով պլանավորված 272163.0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 264587.3 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 97.2 %-ով:
Արտադպոցական դաստիարակություն հոդվածի ճշտված պլանով պլանավորված 195400.0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 191991.6 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 98.3%-ով, որից
կրթություն /այլ դասերին չպատկանող/ հոդվածի ճշտված պլանով պլանավորվել է 1000.0 հազ. դրամ:
2017 թվականի Կրթություն հատվածի ճշտված պլանով պլանավորված 447646.7 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 421173.0 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 94%-ով, որից`
ա. նախադպրոցական կրթություն հոդվածի ճշտված պլանով պլանավորված 251813,7 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 235765,4 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 93,6 %-ով,
բ. արտադպոցական դաստիարակություն հոդվածի ճշտված պլանով պլանավորված 195833.0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 185407.6 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 94.7 %-ով:
2018 և 2017 թվականների տվյալների համեմատականից երևում է, որ 2018 թվականի Կրթություն հատվածի պահպանման ծախսերը 2017 թվականի ֆինանսավորման համեմատ ավելացել է 35405.9 հազ. դրամով:
2018 թվականի վարչական բյուջեի ծախսային մասի Սոցիալական պաշտպանություն հատվածի սոցիալական հատուկ արտոնություններ /այլ դասերին չպատկանող/ հոդվածի ճշտված պլանով նախատեսված 20000.0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 19952.8 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 99.7%-ով:
2017 թվականի Սոցիալական պաշտպանություն հատվածի ճշտված պլանով պլանավորված 20800,0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 19375,0 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 93.1%-ով, որից`
ա. սոցիալական հատուկ արտոնություններ /այլ դասերին չպատկանող/ հոդվածի ճշտված պլանով պլանավորված 20800,0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 19375,0 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 93,1 %-ով:
ՖՈՆԴԱՅԻՆ ԲՅՈՒՋԵ
ԵԿԱՄՏԱՅԻՆ ՄԱՍ
Չարենցավան համայնքի 2018 թվականին ֆոնդային բյուջե փաստացի մուտք է եղել 44214.2 հազ. դրամ, որից`
չարտադրված ակտիվների իրացումից մուտքեր, այդ թվում հողի օտարումից մուտքեր` 44171.4 հազ. դրամ:
Չարենցավան համայնքի 2017 թվականի ֆոնդային բյուջեի եկամուտների ճշտված պլանը կատարվել է 91,6%-ով, կամ ոչ ֆինանսական ակտիվների իրացումից ճշտված պլանով նախատեսված 81739,3 հազ. դրամի դիմաց փաստացի մուտք է եղել 74882,8 հազ. դրամ, որից` հողի իրացումից մուտքերի փաստացին կազմել է 67156,9 հազ. դրամ, հիմնական միջոցների իրացումից մուտքերը ` 7725,9 հազ դրամ:
ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍ
Չարենցավան համայնքի 2018 թվականի ֆոնդային բյուջեի ծախսային մասի ճշտված պլանը կատարվել է 59%-ով, կամ ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 161774.4 հազ. դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է 95541.9 հազ. դրամ:
Չարենցավան համայնքի 2017 թվականի ֆոնդային բյուջեի ծախսային մասի ճշտված պլանով նախատեսված 161768,5 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 106792,9 հազ. դրամ, կամ ֆոնդային բյուջեի ծախսային մասի ճշտված պլանը կատարվել է 66,0 %-ով:
2018 թվականի ֆոնդային բյուջեի հիմնական միջոցներ հատվածի շենքեր և շինություններ հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 99751.7 հազ. դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է 63045.4 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 63.2%-ով, այդ թվում`
շենքեր և շինություններ հատվածի ճշտված պլանով նախատեսվել է 99751.7 հազ. դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է 63045.4 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 63.2%-ով,որից
ա. շենքեր և շինությունների ձեռք բերում հոդվածի ճշտված պլանով նախատեսվել է 2442.0 հազ. դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է 1942.0 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 79.5%-ով,
բ. շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 97309.7 հազ. դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է 61103.4 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 62.8%-ով:
2017 թվականի ֆոնդային բյուջեի ծախսային մասի շենքեր և շինություններ հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 121613,5 հազ.դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է 72479,7 հազ.դրամ, կամ պլանը կատարվել է 59,6 %-ով, որից`
ա. շենքերի և շինությունների ձեռք բերում հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 4382,0 հազ.դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է 3160,0 հազ.դրամ, կամ պլանը կատարվել է 72,1 %-ով,
բ. շենքերի և շինությունների կառուցում հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 67384,7 հազ.դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է 40877,6 հազ.դրամ, կամ պլանը կատարվել է 60,7 %-ով:
գ. շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 49846,8 հազ.դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է 28442,1 հազ.դրամ, կամ պլանը կատարվել է 57 %-ով:
2018 և 2017 թվականների ֆոնդային բյուջեի հիմնական միջոցներ հատվածի շենքեր և շինություններ հոդվածի տվյալների համեմատականից երևում է, որ 2018 թվականի շենքեր և շինություններ հոդվածի պահպանման ծախսերը 2017 թվականի ֆինանսավորման համեմատ նվազել է 9434.3 հազ. դրամով:
2018 թվականի ֆոնդային բյուջեի մեքենաներ և սարքավորումներ հատվածի ծախսային մասի ճշտված պլանը կատարվել է 51.2%-ով, կամ ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 57932.6 հազ. դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է 29686.6 հազ.դրամ,որից`
ա. տրանսպորտային սարքավորումներ հոդվածի ճշտված պլանով ծախս է նախատեսվել 10750.0 հազ.դրամ,
բ. վարչական սարքավորումներ հոդվածի ճշտված պլանով ծախս է նախատեսվել 10762.6 հազ.դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է 10707.0 հազ.դրամ, կամ պլանը կատարվել է 99.5%-ով:
գ. այլ մեքենաներ և սարքավորումներ հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 36420.0 հազ.դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է 18979.6 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 52.1%-ով:
2017 թվականի ֆոնդային բյուջեի ծախսային մասի Մեքենաներ և սարքավորումներ հատվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 24466,1 հազ.դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել 20893,2 հազ.դրամ, կամ պլանը կատարվել է 85,4 %-ով, որից`
ա. տրանսպորտային սարքավորումների ձեռք բերում հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 950,0 հազ. դրամ:
բ. վարչական սարքավորումների ձեռք բերում հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 11266,2 հազ. դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է 9093,8 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 80,7 %-ով,
գ. այլ մեքենաներ և սարքավորումների ձեռք բերում հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 12249,9 հազ.դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է 11799,4 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 96,3 %-ով:
2018 և 2017 թվականների ֆոնդային բյուջեի ծախսային մասի Մեքենաներ և սարքավորումներ հատվածի տվյալների համեմատականից երևում է, որ 2018 թվականի տվյալ հատվածի ծախսերը 2017 թվականի ֆինանսավորման համեմատ ավելացել է 8793.4 հազ. դրամով:
2018 թվականի ֆոնդային բյուջեի այլ հիմնական միջոցներ հատվածի ծախսային մասի ճշտված պլանով նախատեսվել է 4090.0 հազ. դրամ, փաստացի ֆինանսավորվել է 2810.0 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 68.7%-ով, որից`
ա. աճեցվող ակտիվներ հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 1000.0 հազ.դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է 750.0 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 75%-ով,
բ. ոչ նյութական հիմնական միջոցներ հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 240.0 հազ.դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է 210.0 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 87.5%-ով,
գ. գեոդեզիական և քարտեզագրական ծախսեր հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 200.0 հազ.դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է 200.0 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 100 %-ով,
դ. նախագծահետազոտական ծախսեր հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 2650.0 հազ. դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է 1650.0 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 62.2 %-ով:
2017 թվականի ֆոնդային բյուջեի Այլ հիմնական միջոցներ հատվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 13688,9 հազ.դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է 11422,0 հազ.դրամ, կամ պլանը կատարվել է 83,5 %-ով, որից`
ա. ոչ նյութական հիմնական միջոցներ հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 518,0 հազ.դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է 412,0 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 79,5%-ով:
բ. գեոդեզիական քարտեզագրական ծախսեր հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 5000,0 հազ.դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է 4650,0 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 93,0%-ով:
գ. նախագծահետազոտական ծախսեր հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 8170,9 հազ.դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է 6360,0 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 77,8%-ով:
2018 և 2017 թվականների ֆոնդային բյուջեի ծախսային մասի այլ հիմնական միջոցներ հատվածի տվյալների համեմատականից երևում է, որ 2018 թվականի տվյալ հատվածի ծախսերը 2017 թվականի ֆինանսավորման համեմատ նվազել է 8612.0 հազ. դրամով:
ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴ
2018 թվականի ընթացքում ճշտված պլանով պահուստային ֆոնդ է նախատեսվել 50153.5 հազ. դրամ:
2017 թվականի բյուջեով պահուստային ֆոնդ է նախատեսվել 36623,7 հազ. դրամ:
Ընդ որում, ֆինանսավորումները կատարվել են բյուջեով նախատեսված ծախսերի համամասնությունների պահպանումով: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
Հաստատել Ֆինանսատնտեսագիտական և գնումների կազմակերպման բաժնի պետի հաղորդումը` Չարենցավան համայնքի 2018 թվականի տարեկան բյուջեի կատարման մասին` համաձայն հավելվածի: |