Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, 77-րդ հոդվածով և համաձայն Չարենցավան համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 15-ի թիվ 49 որոշման, Չարենցավան համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանը նվիրատվության եղանակով վարձակալին օտարելու` համաձայն ներքոնշյալ քաղաքացու դիմումի:
Հ/Հ
|
ԱԶԳԱՆՈՒՆ ԱՆՈՒՆ
|
ՀԱՍՑԵՆ
|
ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ
|
ԻՆՉ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ Է ՀԱՏԿԱՑՎՈՒՄ
|
ՀԱՏՈՒՑՄԱՄԲ ԿԱՄ ԱՆՀԱՏՈՒՅՑ
|
1.
|
Պողոսյան Կալիփսե
|
4-10-78
|
11 000 000
|
Սեփականություն
|
Անհատույց
|
2. Համայնքի ղեկավարի կողմից գույքագրման փաստաթղթերում կատարվելիք փոփոխությունները ներկայացնել օտարման գործընթացն ավարտելուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |