Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն  որոշման և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի  1-ին մասի 21-րդ կետի դրույթներով`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքային սեփականություն հանդիսացող օրինական ճանաչված ինքնակամ կառուցված շինությունները, համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն  որոշմամբ սահմանված դրույքաչափերի, գնման նախապատվության իրավունքով օտարելու նշված շինությունը իրականացրած անձին: 
2. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքային սեփականություն համարվող ինքնակամ կառուցված շինությունները, համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն  որոշմամբ սահմանված կարգով տրամադրել շինությունն իրականացրած անձին վարձակալական հիմունքներով` յուրաքանչյուր ամսվա համար սահմանելով վարձավճար` 
Հասարակական նշանակության շինությունների համար`
- շինության 1 քմ-ի համար -  100 դրամ 
- հողատարածքի 1քմ-ի համար - 100 դրամ 
օժանդակ /ավտոտնակ, նկուղ/ և արտադրական նշանակության շինությունների համար`
- շինության 1 քմ-ի համար -  50 դրամ 
- հողատարածքի 1քմ-ի համար - 25 դրամ 
3. Սույն որոշումն ուժի  մեջ է մտնում հաստատման օրվան հաջորդող օրվանից: