Հաշվի առնելով Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի 4-րդ թաղ. 10 շենքի 72 բն. բնակիչ Ապրես Ապրեսյանի 2018 թվականի նոյեմբերի 09-ի թիվ 3695-16, Չարենցավան քաղաքի 3-րդ թաղ. 25 շենքի 39 բն. բնակիչ Գարրի Ղազարյանի 2018 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 3827-16 և Բջնի գյուղի 1-ին փակուղի 2-դ նրբանցք 5 տան բնակիչ Նելլի Մարտիրոսյանի դիմումները ֆինանսական աջակցություն հատկացնելու մասին և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Չարենցավան համայնքի սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) 4729 «Այլ նպաստներ բյուջեից» սինթետիկ հաշվից՝
1) 150.0 հազ. դրամ հատկացնել Ապրես Ապրեսյանին
2) 80.0 հազ. դրամ հատկացնել Գարրի Ղազարյանին
3) 100.0 հազ. դրամ հատկացնել Նելլի Մարտիրոսյանին
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատմանը հաջորդող օրվանից:
|