Անհատ ձեռնարկատեր Արմեն Հարությունյանը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնք գ. Արզական Բարեկամության փողոց թիվ 19 շինության տարածքում գտնվող 24քմ մակերեսով հանրային սննդի օբյեկտում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N4651/12 առ 2024 թվականի սեպտեմբերի 30-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N240927073137024 անդորրագրի դիմումատուն 2024 թվականի չորրորդ եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի N 8-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` որոշում եմ.
1․ Անհատ ձեռնարկատեր Արմեն Հարությունյանին 2024 թվականի չրրորդ եռամսյակի ընթացքում թույլատրել Չարենցավան համայնք գ. Արզական Բարեկամության փողոց թիվ 19 շինության տարածքում գտնվող հանրային սննդի օբյեկտում, իրականացնելու հանրային սննդի կազմակերպում և իրացում (Թույլտվություն N444):
2․ Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման,եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: