Այսօր: Շաբաթ, 31 Մայիսի 2025թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 681
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մայիսի 2025 թվականի N 681

ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՆԴԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՆԱԽԿԻՆ ՏԵՍՔԻ ԲԵՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի նկարագրությունը

     Համաձայն ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչության 30042025թթիվ 20-477 գրության, ՀՀՆԳՆոստիկանությանհամայնքայինոստիկանությանգլխավորվարչությանՉարենցավանիբաժնի 02052025թթիվ  71-13-571-25թգրւթյան և ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և  բնակկոմունալ տնտեսության բաժնի պետ ԲԲալբաբյանի 2025 թվականիմայիսի 05-իարձանագրությանքաղաքացիԱրտաշԱլեքսանդրիԽաչատուրյանըՉարենցավան քաղաքի 11-րդ թաղամասի 4-րդ շենքի շրջակայքում համայնքային հողի վրա իրականացրել  է շինարարական աշխատանքներ առանց համապատասխան թույլտվության։

     Փաստի առթիվ 07052025թՉարենցավանհամայնքի ղեկավարի կողմից ընդունվել է համար 621 որոշումը   Վարչական վարույթ հարուցելու և լսումների օր նշանակելու մասին։

     Հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2025թմայիսի 13-ինժամը 11։00-ինհրավիրվելէվարչականվարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Արտաշ Ալեքսանդրի Խաչատուրյանը, սակայն նիստին չի ներկայացելև չի ներկայացրել առարկություններ։

     Չարենցավան համայնքի ղեկավարի կողմից 14052025թ ընդունվել է Քաղաքացի Արտաշ Ալեքսանդրի Խաչատուրյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի ժամկետը երկարաձգելու մասին թիվ 645 որոշումը։ 2025թ մայիսի 26-ին ժամը 11։00-ին հրավիրվել է վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Արտաշ Ալեքսանդրի Խաչատուրյանը, սակայն նիստին չի ներկայացել և չի ներկայացրել առարկություններ։

2 Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

     Վարչական գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում ձեռք բերված ապացույցներով, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը՝

ա30042025թ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչության թիվ 20-477 գրությունը իրականացված ինքնակամ շինության վերաբերյալ։

բ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնի 02052025թթիվ  71-13-571-25թգրւթյունըկից լուսանկարըիրականացված ինքնակամ շինության վերաբերյալ։

գՀՀ Կոտայքի մարզի Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակկոմունալ տնտեսության բաժնի պետ Բ Բալբաբյանի 2025 թվականի մայիսի 05-ի արձանագրությունը։

դ 07052025թ. Չարենցավան համայնքիղեկավարի համար 621 որոշմամբ վարչականվարույթհարուցվելուփաստը։

ե 14052025թ Չարենցավան համայնքի ղեկավարի համար 645 որոշմամբհարուցված վարչական վարույթի ժամկետը երկարաձգելու փաստը։

զՎերոնշվածշինությունը իրականացվել է առանցհամապատասխանքաղաքաշինականփաստաթղթերի՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում։

3 Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.

    Համաձայն քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի՝ ․․․Հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը՝ առանց դատարան դիմելու։Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում կայացնում են օրենքով սահմանված իրավասու մարմինները․․․։

    ․․․Ուրիշի հողամասում ինքնակամ կառույց իրականացրած անձը պարտավոր է հատուցել հողամասի սեփականատիրոջը հասցրած վնասը, ներառյալ՝ ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) և հողամասի նախկին վիճակի վերականգնման ծախսերը․․․։

     ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի համար 912-Ն որոշման 2-րդ կետով սահմանված է, որ օրինականացման ենթակա չեն այն ինքնակամ կառույցները՝

ա. որոնց պահպանումը խախտում է այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.

բ. որոնք կառուցված են հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի վրա, ինչպեu նաև ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:

     Համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի համար 912-Ն որոշման հավելվածի 33-րդ կետի՝ համայնքի ղեկավարը սեփական նախաձեռնությամբ ընդունում է որոշում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցներն օրինականացնելու կամ քանդելու մասին:

     Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի՝ համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն.

կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը, ընդունում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում և իր լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը.

     ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն` Վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

     Տվյալ դեպքում իրավախախտումը կատարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչության 30042025թթիվ 20-477 գրության, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնի 02052025թթիվ  71-13-571-25թգրւթյանևՀՀԿոտայքիմարզիՉարենցավանիհամայնքապետարանիաշխատակազմիքաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակկոմունալ տնտեսության բաժնի պետ ԲԲալբաբյանի 2025 թվականիմայիսի 05-իարձանագրության կազման ընթացքում։

     Հաշվի առնելով վերը նշված փաստական ու իրավական հիմնավորումները և հարուցված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8 կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 58-րդ և 60-րդ հոդվածների, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի համար 912-Ն որոշման 2-րդ կետի ա և բ ենթակետի դրույթները.

 

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1.      Ապամոնտաժել Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում Արտաշ Ալեքսանդրի Խաչատուրյանի կողմից ինքնակամ կառուցված ավտոտնակը և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը բերել նախկին տեսքի՝ մինչև 2025թ դրությամբ գոյություն ունեցող ավտոտնակը։

2.    Արտաշ Ալեքսանդրի Խաչատուրյանին ենթարկել վարչական պատասխանատվության` Օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված խախտում թույլ տալու համար և նշանակել վարչական տուգանք 2 000 000 /երկու միլիոն / ՀՀ դրամի չափով:

3.    Ապահովել ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը։

4.    Առաջարկել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնի պետին՝ սույն որոշման 3-րդ կետի համաձայն՝ Չարենցավանի համայնքապետարանի կողմից վարչական հարկադրանքի միջոցներ կիրառվելու ընթացքում, համապատասխան վայրում ապահովել հասարակական կարգի պահպանումը։

5.    Սույն որոշմամբ նախատեսված ապամոնտաժման ու դրան զուգորդող այլ աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը փոխհատուցում է ինքնակամ կառույցն իրականացրած անձը:

6.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

7.    Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Չարենցավան համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

8.    Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner