Անահիտ Կոստանդյան Խաչատուրի անհատ ձեռնարկատերը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի Թումանյան փողոց, թիվ 104/6 հասցեում գտնվող 22քմ մակերեսով առևտրի օբյեկտում, ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N2003/12 առ 2025 թվականի մարտի 27-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N000883 անդորրագրի դիմումատուն 2025 թվականի երկրորդ եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի N 106-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` որոշում եմ.
1. Անահիտ Կոստանդյան Խաչատուրի անհատ ձեռնարկատիրոջը 2025 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան քաղաքի Թումանյան փողոց, թիվ 104/6 հասցեում գտնվող առևտրի օբյեկտում, իրականացնելու ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառք (Թույլտվություն N783):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: