Առաջնորդվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 46-րդ հոդվածներով, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով Ա. Հակոբյանի 2024 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 5406/07 դիմումը` որոշում եմ.
1. Տալ համաձայնություն Գեղամ, Ռաֆիկ Մանասյաններին և Արմինե Հակոբյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Չարենցավան համայնք գյուղ Արզական Թեղենիքի խճուղի թիվ 63 հասցեի գույքը բաժանել 2 միավորի և հասցեավորել որպես Չարենցավան համայնք գյուղ Արզական Թեղենիքի խճուղի թիվ 63 (հողամասի մակերեսը՝ 699.9 քմ) և Չարենցավան համայնք գյուղ Արզական Թեղենիքի խճուղի թիվ 63/1 (հողամասի մակերեսը՝ 699.5 քմ) միավորներ:
2. Սույն որոշմամբ սահմանված իրավունքները գրանցել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում`համաձայն «Արամ Աջաբխանայն» Ա/Ձ-ի կողմից հաստատված հատակագծի։
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: